|
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 - «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ» Սրտանց շնորհավորում ենք համայն Հայությանը այս փառապանծ օրվա՝ Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը` հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է` առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:
Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.
ա) կատարման համար պարտադիր է,
բ) իրավական տեսանկյունից անբեկանելի է և
գ) իրավունքների
գոյության առումով անժամանցելի է:
Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների կամ նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:
Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն` հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և, մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով` ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
«ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ» ԿԵՆՏՐՈՆ |
|
ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Բեռնել նամակի Հայերեն PDF տարբերակը
Մեծարգո պարոն նախարար, Ս.թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես տրված հարցերին Ձեր պատասխանների ժամանակ, Դուք հայտարարել եք հետևյալը. “Վիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից”: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել): Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջը և նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի եղել հեռանալ: Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ես ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի երկու շաբաթ առաջ Երևանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները: Դուք, ինչպես պարոն Միհրանյանը, ակնհայտորեն շփոթել եք ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր` Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը, հետևաբար, հանգել եք սխալ եզրակացության: Հաշվի առնելով հարցի այժմեականությունը` նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին: Հայաստանի
մանդատի և Հայաստանի սահմանների հարցը. ա) Միացյալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը (the
բ) Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները
(to arbitrate the frontiers of
Նշյալ հարցերն էապես տարբեր հարցեր էին, հետևաբար ունեին տարբեր հասցեատերեր և գտնվում էին տարբեր իրավասությունների շրջանակներում:
Առաջին` մանդատի հարցով, Փարիզի վեհաժողովը դիմում էր Միացյալ Նահանգներին` որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage): Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստնաձնելիք պարտավորությանը, ուստի Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի “խորհուրդն ու համաձայնությունը”: Այսու, ԱՄՆ Սենատը 1920թ. մայիսի 24-ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու համար իրավական հիմքը:
Երկրորդ` Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը, չէր գտնվում Սենատի լիազորությունների շրջանակում, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, հայցադիմումի երկրորդ կետին, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց մեկ շաբաթ առաջ` 1920թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը: Այսինքն կլիներ Սևրի պայմանագիրը, թե ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը կար, հետևաբար օրինական վճիռը կայացվելու էր: Հարցի հետագա ընթացքը համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26 ապրիլի 1920թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ է մտնում անմիջապես և առանց նախապայմանների: Երկու օր հետո` նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ` Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց: Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը. Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի` Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում: Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը. ա) ինքնին պարտադիր և անբեկանելի է,
բ) կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության:
Ըստ
այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել
է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման: Անդրադառնանք
մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում
արտահայտե՞լ են նախագահ Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի
նկատմամբ:
ԱՄՆ
գործադիր իշխանության դիրքորոշումը. ԱՄՆ
օրենսդիր իշխանության դիրքորոշումը. ԱՄՆ
հանրային կառույցների դիրքորոշումը. Մեծարգո պարոն նախարար, Դուք նաև ասել եք, որ «Հայաստանը ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդն է»: (Դարձյալ ներողություն, եթե նրբերանգային անճշտություններ կան): Դուք
ճիշտ չեք, ՍՍՀՄ իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Նայեք ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի կազմը: Միջազգային ինքնությունը (international
personality) չի
կարող տրոհվել: Երբ, օրինակ, Հնդկաստանը տրոհվեց Հնդկաստանի և Պակիստանի, ինքնությունը
չբաժանվեց: Այն ժառանգեց Հնդկաստանը, իսկ Պակիստանը ստիպված էր քայլ առ քայլ կերտել
իր միջազգային ինքնությունը, այսինքն՝ ստորագրել պայմանագրեր, հաստատել հարաբերություններ:
Երբ Պակիստանից բաժանվեց Բանգլադեշը, Պակիստանի ինքնությունը չտրոհվեց և Բանգշադեշը
սկսեց սեփական միջազգային ինքնության կերտումը:
ՍՍՀՄ
տրոհման պարագային էլ ինքնության անվերապահ ժառանգորդը Ռուսաստանի Դաշնությունն էր,
բայց ոչ երբեք՝ Հայաստանը: Նորաստեղծ Հայաստանը, ինչպես և մյուս նորանկախ երկրները,
Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագրի 12-րդ հոդվածով
hռչակել են սոսկ հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են նախկին ԽՍՀ
Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը»:
Այսինքն,
նորաստեղծ պետություններն ստանձնել են որոշակի վարքականոնային պարտավորություններ,
սակայն սա չի նշանակում, որ սկսել են մաս կազմել (became
party to) ՍՍՀՄ
կնքած պայմանագրերին: Հակառակ պարագային, ՀՀ կարիք չէր ունենա հատ առ հատ ստորագրելու
կամ միանալու բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, արձանագրությունների,
որոնց վաղուց ի վեր մաս էր հանդիսանում ՍՍՀՄ-ը: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը,
այս օրերին հաճախ հիշատակվող, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային
(1961) միացել է 1993թ. հուլիսի 23-ին, այն դեպքում, երբ ՍՍՀՄ-ը (ներկայումս` Ռուսաստանի
Դաշնությունը) նշյալ կոնվենցիային մաս է 1964թ. փետրվարի 11-ից:
ՍՍՀՄ
պարագային գործել է tabula rasa-յի (մաքուր տախտակի) սկզբունքը: Այլ կերպ չէր էլ կարող լինել,
քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Կովկասի երկները եղել են բռնատիրված
երկրներ, որովհետև երբ 1920/21թ. բոլշևիկյան Ռուսաստանը վերանվաճեց Ադրբեջանը, Հայաստանը
և Վրաստանը, սրանք արդեն ճանաչված երկրներ էին: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը
ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը չէ, («երկրի համար ընդհանրապես իրավական հիմք չի կարող
առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն
գործել են օտար ուժի հրահանգով»), այլև Սովետական Ռուսաստանի (1920-1922թթ.), ապաև
ՍՍՀՄ բռնատիրության (1922-1991թթ.) տարիներին ՀՀ տարածքի որևէ փոփոխություն օրինական
չէ. «բռնատիրման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանքազուրկ է» (a cession of territory during occupation is not effective):
Ընդունեցեք, պարոն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:
Արա Պապյան
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
2 հոկտեմբերի, 2009թ.
P.S. Պարոն նախարար, եթե համաձայն չեք իմ փաստարկներին, խնդրում եմ ինձ հրավիրել ուղիղ եթերում բանավեճի: Լռությունը, այսինքն հրավերի բացակայությունը, կդիտարկվի որպես իմ փաստարկների հետ համաձայնության նշան: |
ԲԱՑ ՆԱՄԱԿ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործոց նախարար Բեռնել նամակի Հայերեն PDF տարբերակը
Հետաքրքրությամբ կարդացի
ս.թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում Ձեր արտասանած
ելույթի տեքստը: Տպավորությունները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ
Դուք ուզում եք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:
Նախ զամանալի էր, որ ՙբռնազավթման՚ (occupation) մասին է խոսում մի երկրի արտգործնախարար, որն արդեն ավելի քան
երեք տասնամյակ բռնազավթված է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթե ինը
տասնամյակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, տարածքի երեք-քառորդը: Ուզում
եմ շեշտել, որ խոսքը չի գնում ինչ-որ վերացական ՙհայկական հողերի՚ մասին,
այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի
Իրավարար վճռով [arbitral award] (22 նոյեմբերի, 1920թ.) Հայաստանի
Հանրապետությանը հատկացված տարածքի: Իրավարար վճռին ես կանդրադառնամ ավելի ուշ,
պարզապես առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրավունքի իրավարար
վճիռները ՙվերջնական են և անբեկանելի՚ (definitive and without appeal):
Մեծարգո պարոն նախարար,
Մեկնաբանելով Հայաստանի
Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ
հաստատելու մասին արձանագրության հինգերորդ պարբերությունը, Դուք հետևություն եք
անում, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ՙգոյություն ունեցող սահմանը՚
ըստ Մոսկվայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանագրերի:
Խիստ կամայական
մեկնաբանություն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոհիշյալ, այսպես ասած,
պայմանագրերը: Արձանագրությունը հիշատակում է միայն ՙմիջազգային իրավունքի
համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law):
Այսինքն, հստակ է, որ վկայակոչյալ պայմանագրերը պետք է կառավարվեն միջազգային
իրավունքով (governed by international law), այսինքն՝ գոնե չհակասեն
միջազգային իրավունքին: Միևնույն ժամանակ, արձանագրությունը, վկայակոչելով ՙմիջազգային
իրավունքի համապատասխան պայմանագրերը՚ (the relevant treaties of
international law) և ոչ թե պարզապես ՙմիջազգային պայմանագրերը՚
(international treaties), տալիս է ավելի ընդգրկուն սահմանում (inclusive
definition), այսինքն ներառում է ՙմիջազգային իրավունքի գործիքներն՚ (the
instruments of international law) ընդհանրապես, անկախ անվանումից: Ինչպես
ներկա դեպքում ունենք ՙարձանագրություն՚ կոչվող փաստաթղթերի պարագային: Ըստ
այդմ, ՙպայմանագիր՚ հասկացությունը պետք է մեկնաբանել անկախ փաստաթղթի
անվանումից, որպես զուտ միջպետական օրինական գրավոր համաձայնություն: [“Treaty” means an
international agreement concluded between States in written form and governed
by international law. Article 2.1(a),
Ակնհայտ
է, որ արձանագրության մեջ հիշատակվող ՙգոյություն ունեցող սահմանը՚ դա
բոլշևիկա-քեմալական գործարքի հետևանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ:
Անօրինականությունը չի կարող առաջացնել օրինական հետևանք՝ ex injuria non
oritur jus: ՙԳոյություն ունեցող սահման՚ նշանակում է միջազգային
իրավունքի մեջ գոյություն ունեցող և միջազգային իրավունքին համապատասխանող սահման:
Իսկ նման միայն մի սահման կա Հայաստանի և Թուրքիայի միջև՝ դա ԱՄն նախագահ Վուդրո
Վիլսոնի իրավարար վճռով որոշված սահմանն է:
Ձեր
ելույթում վկայակոչված Մոսկվայի և Կարսի պայմանագրերն, միջազգային իրավունքի տեսանկյունից,
ընդհանրապես պայմանագրեր էլ չեն: Որպեսզի նշյալ գործարքները պայմանագիր համարվեն,
նրանք պետք է կնքված լինեին ճանաչված պետությունների օրինական
իշխանությունների լիազոր ներկայացուցիչների կողմից: Ո՜չ քեմալականները և ո՜չ էլ
բոլշևիկները, առավել ևս Հայաստանում իշխանության բերված հայ բոլշևիկները, 1921թ.
չեն եղել այդպիսին: Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողությունը կնքելու
իսկ պահին հակասել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի՝ jus cogens-ների: Իսկ
համաձայն Ձեր իսկ ելույթում վկայակոչված Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին
կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 հոդվածի ՙՊայմանագիրն
անվավեր է, եթե կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի
հիմնարար նորմի» (A treaty is void if, at the time of its conclusion, it
conflicts with a peremptory norm of general international law):
Արդյո՞ք
Դուք իսկապես կարծում եք, որ երկու չճանաչված, հետևաբար անօրինական վարչախմբեր,
ինչպիսիք էին բոլշևիկներն ու քեմալականները 1921թ.-ին, կարող էին երկկողմ
պայմանագրով (Մոսկվայի պայմանագիր) չեղյալ հայտարարել օրինապես բանակցված և 18
ճանաչված պետությունների կողմից ստորագրված միջազգային փաստաթուղթը (Սևրի
պայմանագիրը): Միթե՞ Դուք կարծում եք, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն օրինական
փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկու երկիր՝ տվյալ դեպքում ՍՍՀՄ և
Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչո՞ւ եք կարծում,
որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշևիկներն ու
քեմալականները 1921թ., իրավասու էին Մոսկվայում որոշելու մեկ այլ երկրի՝ թեկուզև
բռնազավթված Հայաստանի Հանրապետության, սահմանի հարցը:
Միթե՞
Դուք կարծում եք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, ինչպես
նաև Վրաստանի և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները, երբևէ,
ըստ միջազգային իրավունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողություն (capacity
to make treaties under international law): Իհարկե ոչ: 1920թ. ապրիլից
(Ադրբեջան), 1920թ. դեկտեմբերից (Հայաստան) և 1921թ. փետրվարից (Վրաստան) ի վեր
այս երկրները եղել են պարզապես տարբեր վարչատարածքային միավորների տեսքով ռուսական
բոլշևիզմի կողմից բռնազավթված տարածքներ: Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգների
Սենատը 1924թ. հունիսի 3-ին իր ընդունած #245 բանաձևով միանշանակորեն արձանագրել է
դա. ՙՀայկական պետությունը կործանվել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի
համատեղ գործունեության արդյունքում»: (
Միջազգային իրավունքի
անվիճելի նորմ է, որ զավթիչների գործողությունները իրավական հետևանք չեն ստեղծում
նվաճված երկրների համար. ՙբռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում
հետևանազուրկ է (a cession of territory during occupation is not effective): Սրա
մասին երկու կարծիք լինել չի կարող:
Այն
որ արձանագրությունները չեն օրինականացնում Հայոց ցեղասպանության հետևանքով
առաջացած իրավիճակը և չեն ճանաչում որևէ սահման միանշանակորեն արձանագրված է
Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Սերժ Սարգսյանի 2009թ. հոկտեմբերի 10-ի
ուղերձի մեջ: Նա հստակորեն հայտարարում է. ՙՑանկացած հարաբերություն Թուրքիայի
հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության
իրողությունը», ինչպես նաև. ՙՀայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների
հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն:
Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:
Պարզ և հստակ:
Հիմա տեսնենք, թե ո՞րն է
այն ՙգերակա միջազգային իրավունքը», որի համաձայն ՙՀայաստանի և Թուքիայի
սահմանների հարցը ենթակա է լուծման»:
Սա հասկանալու համար պետք է
վերադառնանք ոչ վաղ անցյալի այն կարճատև ժամանակահատվածին, երբ Հայաստանի
Հանրապետությունը որպես պետություն միջազգային հանրության կողմից ձեռք էր բերում
իր ճանաչումը: Երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհուրդը (Supreme
Council) 1920թ. հունվարի 19-ին, հանձինս Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի և
Իտալիայի, ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, դա արեց որոշակի պայմանով՝
Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է որոշվեին հետագայում: Նույն պայմանով
1920թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց նաև ԱՄՆ:
Հայաստանի
Հանրապետության սահմանների մեջ, բնականաբար, կարևորագույնը հայ-թուրքական սահմանի
հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920թ.
ապրիլի 24-27-ին քննության առավ այդ հարցը և ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեց ԱՄՆ
նախագահ Վուդրո Վիլսոնին որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ
վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of
Ըստ
այդմ, Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի, 1920թ.)
հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ.
նոյեմբերի 22-ին կայացրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր
իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ մտավ անմիջապես
(thereupon) և անվերապահորեն:
Երկու օր հետո՝ նոյեմբերի
24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և
Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է
առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի
2-ին դադարում է գոյություն ունենալուց:
Վիլսոնի իրավարար վճռի
ներկա կարգավիճակի հարցը.
Նախ
անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ անվեհապահորեն պարտադիր է կատարման
համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները ՙվերջնական են և
անբեկանելի՚ (final and without appeal): ՙԻրավարար վճիռն իրավարարի վերջնական
և կատարման համար պարտադիր որոշում է՚ (The arbitral award is the final and binding
decision by an arbitrator):
Իրավարար վճիռների
վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ:
Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The
Hague Convention for the Pacific Settlement of International Disputes),
1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում: Ըստ այդմ, Միացյալ
Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ
որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և
ենթակա չէ բեկանման:
Հետևաբար, երբ Հայաստանի
Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ
հաստատելու մասին արձանագրության 5-րդ պարբերությունը արձանագրում է ՙմիջազգային
իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված գոյություն ունեցող սահմանի
փոխադարձ ճանաչումը», ապա այն միանշանակորեն նկատի ունի առ այսօր գոյություն
ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ ԱՄՆ նաագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով,
որոշված (defined) սահմանը: Ուրիշ մեկ այլ օրինական, ինչպես արձանագրության
տեքստում է՝ ՙմիջազգային իրավունքի», փաստաթուղթ չկա:
Այստեղ կարևոր է
անդրադառնալ մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները
երբևէ՞, որևէ՞ դիրքորոշում արտահայտել են նախագահ Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի
սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:
Գործադիր իշխանության
դիրքորոշումը.
ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր
իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն
և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land):
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց
ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The
Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վուդրո
Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի, իրավարարի անձնական ստորագրությունը և
կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճռի վավերականության
համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր՝
նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզև նախագահական,
պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով
և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո
Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն
է:
Օրենսդիր իշխանության
դիրքորոշումը.
Իրավարար վճիռները ենթակա
չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Նրանք ղեկավարվում են
միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ
սահմանադրության վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու
իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող
իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը
միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի
նկատմամբ:
Երբ
1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան
պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր,
որ ՙԹուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ՚ (failed
to provide for the fulfillment of the
Հանրային կառույցների
դիրքորոշումը.
Միացյալ Նահանգներում
ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Դրանց ծրագրային
հիմնադրույթներն ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform)
մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:
Միացյալ Նահանգների Դեմոկրատական
կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի կուսակցությունը)
երկու անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի
իրավարար վճռի նկատմամբ:
Դեմոկրատական
կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով, որպես հիմնադրույթ-նպատակ,
ամրագրել է ՙՀայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը՚
(«Fulfillment of President Wilson’s arbitral award respecting
Մեծարգո պարոն նախարար,
Ի տարբերություն
ամերիկացիների և եվրոպացիների ներկա սերնդի, մենք թուրքերին լավ ենք ճանաչում,
ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ, դուք էլ մեզ եք լավ ճանաչում, հետևաբար
պատրանքներ պիտի չունենաք: Եթե դուք՝ թուրքերդ, կարծում եք, որ Հայաստանի ձեռքերն
ոլորելով հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալվում եք: Մեր
պատմությունը դրա հակառակի ապացույցն է:
Մենք՝
հայերս և թուրքերը, դատապարտված ենք միասնաբար, երկուստեք ընդունելի լուծումներ
գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մի բան հստակ
պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը,
տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես
նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու
նրանց տարածաշրջանի հարցերի մեջ ավելի լայն ներգրավվմանը: Ընդսմին, այդ ձևը պիտի
լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները,
հնարավորություն ընձեռի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հարաճուն և
շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային
արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի
Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու, որ հարցի
առաջարկվող լուծումը արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:
Մեծարգո պարոն նախարար,
Մենք պատրաստ ենք
համագործակցության, սակայն մի ընկալեք դա որպես թուլության նշան և մի փորձեք մեզ
ստիպել, որ սպիտակ դրոշ պարզենք: Դա երբեք չի լինի:
Ընդունեցեք, պարոն նախարար,
հարգանացս խորին հավաստիքը:
Արա Պապյան
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
Կանադայում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, 2000-2006թթ.
23 հոկտեմբերի, 2009թ.
|
|
Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն
Մոդուս Վիվենդի
ՀԿ-ն հիմնադրվել է 1999թ. ապրիլի 30-ին (Հավաստագիր թիվ 1016) |
![]() |
Տարածաշրջանային խնդիրների լուծում խաղաղ միջոցներով Միջազգային իրավունքի օգնությամբ:

Փաստեր
|
Ուժն է ծնում Իրավունք ... |
... Իրավունքն էլ Ուժ է ծնում: |
| Գարեգին Նժդեհ (1886-1955թթ.) |
Մոդուս Վիվենդի (2007թ.) |
Մեր մասին Իրադարձություններ Հոդվածներ Քարտեզներ Նկարներ Վիլսոնի զեկույցը Արխիվ ՀուՊ
Կապ մեզ հետ. webmaster@wilsonforarmenia.org
Last update: 21 November 2009