Մեր մասին      Իրադարձություններ        Հոդվածներ       Քարտեզներ      Նկարներ      Վիլսոնի զեկույցը      Արխիվ       ՀուՊ

       

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2007թ.




2007 օգոստոսի 10 - Երկրի թեման, Երկիր Մեդիա TV, Երևան
Հարցազրույց Արա Պապյանի հետ: Թեման - Սևրի դաշնագիրը (10 օգոստոսի 1920թ.), դրա իրավական հետևանքները: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի նպատակահարմարությունն ու իրագործելիությունը մեր օրերում:


2007 օգոստոսի 09 - 10րդ Համահայկական երիտասարդական բանակում, Ծաղկաձոր (տե՜ս նաև Նկարներ)
Հանդիպում տարբեր երկրներից ՀՅԴ երիտասարդության հետ: Զեկույց «Սևրի դաշնագիրը (10 օգոստոսի 1920թ.), դրա իրավական հետևանքները» թեմայով:


2007 օգոստոսի 07 - 5րդ անիվ - Սևրի դաշնագիրը, Հանրային հեռուստատեսություն, Հ1 TV, Երևան

Թոք-շոուի հեղինակ և հաղորդավար Արթուր Բախտամյանը խնդրո առարկան քննարկում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի և դիվանագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ: Երկու բանախոսներն էլ համակարծիք էին այն հարցում, որ Արևմտյան Հայաստանի հողերը պետք է ազատագրվեն պատմական փաստերի և Միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:



2007 հուլիսի 19 - Այաս ակումբ, Երևան

Հանդիպում Կիլիկիա առագաստանավի անձնակազմի հետ: Զեկույց «Նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը» թեմայով:

  

2007 հուլիսի 19 - Հայկական մշակութային հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ, Երևան

Հանդիպում արվեստագետների հետ (գրողներ, քանդակագործներ, նկարիչներ և այլոք) և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

  

2007 հուլիսի 11 - Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան

Քննարկում գիտնականների հետ (պատմաբաններ, իրավաբաններ, փիլիսոփաներ և այլոք) հայ-թրքական սահմանի տարբեր խնդիրների շուրջ:

  

 2007 հուլիսի 10 - Միջազգային հարաբերությունների Անանիա Շիրակացի համալսարան, Երևան

Հանդիպում ուսանողության հետ և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:



2007 հունիսի 25 -  ՀՀ ԳԱԱ, Երևան

Հանդիպում Խ. Աբովյանի անվ. Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողության հետ և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

  

2007 հունիսի 22 -  Հայաստանի ամերիկյան համալսարան , Երևան (տե՜ս նաև Նկարներ)

Հանդիպում ՀԱՀ ուսանողների հետ: Արա Պապյանը ներկայացրեց Սևրի դաշնագրի և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի կիրարկման հնարավորությունները մեր օրերում՝ Միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Ժողովը հատկանշական էր ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի ներկայությամբ, ով նույնպես պատասխանեց մասնակիցների հարցերին և ներկայացրեց ՀՅԴ մոտեցումները հայ-թրքական սահմանի և Հայաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունների ապագա զարգացումների առումով: Երկու բանախոսներն էլ միաձայն համաձայնեցին Հայոց Ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի տարածքների խնդիրների լուծման հրատապության հարցում՝ Միջազգային իրավունքի հարթակի վրա՝ օգտագործելով առկա բոլոր իրավական փաստաթղթերը (Սևրի դաշնագիրը; Նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը, Լոզանի պայմանագիրը) և արխիվային փաստաթղթերի ավելի քան 1000 էջանոց նյութը:



2007 հունիսի 08 - Հայոց ցեղասպանության թանգարան, Երևան

Հանդիպում Արևմտահայոց տարբեր հայրենակցական միությունների (Վասպուրական Նոր Սերունդ, Խնուս, Էրզրում, Նախիջևան և այլն) ներկայացուցիչների հետ և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 

2007 հունիսի 08 - Հատուկ կարծիք, Կենտրոն TV, Երևան

Հարցազրույց հայ-թուրքական սահմանի իրավական կարգավիճակի թեմայով:

 

2007 հունիսի 05 - Common Ground ՀԿ, Երևան

Հանդիպում երիտասարդ մասնագետների և ուսանողների հետ և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:
 

2007 մայիսի 25 - Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ, Երևան

Հանդիպում սպայական անձնակազմի հետ Հայաստանի առաջին Հանրապետության Անկախության օրվա (28 մայիսի, 1918թ.) առթիվ: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ելույթ ունեցավ Սարդարապատի ճակատամարտը: Սևրի դաշնագիրը և դրա իրավական հետևանքները թեմայով: Նա ընգծեց 20րդ դարասկզմբի մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը Հայոց պետականության վերականգնման գործում, ինչն ի վերջո հանգեցրեց 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը: Պրն. Պապյանը հատուկ նշեց Սևրի դաշնագրի մերօրյա պիտանելիությունը միջազգային իրավունքի տեսանկյունից և հերքեց տարածված հասարակական կարծիքն այն մասին՝ իբր այդ փաստաթուղթն անվավեր է: Սևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի համաձայն՝ առկա հայ-թրքական սահմանն անօրինական է: Հայաստանի Հանրապետության օրինական-իրավական արևմտյան սահմանը ներառում է 4 վիլայեթները (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) դեպի Սև ծով ելքով: Բանախոսը ներկայացրեց նաև Հայ ժողովրդին պատճառված մարդկային և նյութական կորուստները 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում: Աշխարհասփյուռ հայ ազգը և ամբողջ աշխարհի քաղաքակիրթ հասարակությունը դեռևս սպասում են Թուրքիայի պատասխանին. Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և վնասները պետք է հատուցվեն: Ի դեպ, Փարիզի խաղաղության վեհաժողովի Հատուկ հանձնաժողովը (1919թ.) հայոց բնակչության ընդհանուր նյութական վնասը գնահատել է ավելի քան 42 միլիարդ ԱՄՆ դոլար... ավելի մանրամասն տե՜ս ՌԻ պաշտոնական Կուրսանտ թերթի այս հոդվածում:

 

2007 մայիսի 11 - Մամուլի ակումբ ֆորում, Երևան

Մամլո ասուլիս «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

 

2007 ապրիլի 29 - Հայ Դատի գլխավոր գրասենյակ Թեհրան, Իրան (տե՜ս նաև Նկարներ)

Քննարկումներ Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի շուրջ:
 
2007 ապրիլի 27 - Հայ համայնքի մշակույթի կենտրոն , Շահին -Շահր, Իրան (տե՜ս նաև Նկարներ)

Հանդիպում տեղի Հայ համայնքի անդամների հետ: Ելույթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 
2007 ապրիլի 26 - Նոր Ջուղայի համայնքային կենտրոն, Իսֆահան, Իրան (տե՜ս նաև Նկարներ)

Հանդիպում տեղի Հայ համայնքի անդամների հետ: Ելույթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 
2007 ապրիլի 24 - Արարատ համայնքային կենտրոն, Թեհրան, Իրան (տե՜ս նաև Նկարներ)

Հանդիպում տեղի Հայ համայնքի անդամների հետ: Ելույթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 

2007 ապրիլի 21 - Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր, Ստոկհոլմ, Շվեդիա


Հանդիպում տեղի Հայ համայնքի և շվեդական ՀԿ-ների անդամների հետ: Ելույթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 

2007 ապրիլի 20 - Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր, Ստոկհոլմ, Շվեդիա

 

Հանդիպում Շվեդիայի հայ, ասորի և քուրդ համայնքների հետ:

 

2007 ապրիլի 10 -  Երիտասարդ առաջնորդների դպրոց, ԵՊՀ, Երևան

Հանդիպում Երևանի տարբեր համալսարանների ուսանողների հետ:

2007 մարտի 29 - Հատուկ կարծիք, Կենտրոն TV, Երևան

Հարցազրույց Թուրքիայում հայկական հուշարձանների (մասնավորապես Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու) իրավական կարգավիճակի շուրջ:

 

2007 մարտի 22 - Կամուրջ, Հայկական հանրային ռադիո, Երևան

Հարցազրույց ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունների և Վիլսոնի Իրավարար վճռի շուրջ:

 

2007 մարտի 16 -  Երևանի պետական համալսարան, Երևան


«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Սևրի դաշնագիրը. իրականություն, թե՞ երազանք» համաժողով-քննարկման գլխավոր բանախոսն էր: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՐԱԿ ՀԿ-ի կողմից և առաջիններից էր, որ փորձ արեց հասկանալ Սևրի դաշնագրի էությունը. հնարավո՞ր է արդյոք կյանքի կոչել այն և ունի՞ արդյոք Հայաստանը որևէ շահ դրանից... Ավելի մանրամասն. www.ysu.am

 

2007 մարտի 13 - Հայ Դատի համաշխարհային գագաթնաժողով, Երևան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հանդես եկավ զեկույցով՝ հայ-թրքական սահմանի առկա իրավական կարգավիճակի շուրջ:


2007 մարտի 02 - Ուրվագիծ, Կենտրոն TV, Երևան

Հայտնի լրագրող Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ առկա քաղաքական իրավիճակի և տարածաշրջանի ապագա զարգացման շուրջ:

 

2007 փետրվարի 24 - IREX International Research & Exchanges Board, Երևան

Հանդիպում երիտասարդ մասնագետների, ուսանողների, տարբեր ՀԿ-ների անդամների հետ և Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 

2007 փետրվարի 07 - Common Ground ՀԿ, Երևան

Հանդիպում երիտասարդ մասնագետների և ուսանողների հետ, Նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի ներկայացում:

 

2007 հունվարի 21 - Հորիզոն, Շանթ TV, Երևան

Հարցազրույց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ Հայաստան-Թուրքիայ իրավական de jure սահմանի շուրջ:

 

2007 հունվարի 14-15 - Հայ-թուրքական սահմանի սեմինար, Երևան

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային խնդիրների պարզաբանում:



2006թ.




2006 նոյեմբերի 21 - Հատուկ կարծիք, Կենտրոն TV, Երևան

Հարց ու պատասխան ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի շուրջ:

 

2006 նոյեմբերի 16 - Հայ գրողների միություն , Երևան

Հանդիպում հայ գրողների հետ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 150 ամյակի կապակցությամբ:

 

2006 նոյեմբերի 14 - Մամուլի ազգային ակումբ, Երևան

Մամլո ասուլիս ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճռի իրագործման հնարավորությունների թեմայով:

 

2006 նոյեմբերի 02 - Հայաստանի ամերիկյան համալսարան , Երևան


Քննարկում Հայոց պատմության մեջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ունեցած դերի և ազգային ինքնորոշման գաղափարի շուրջ:

 

Մեր մասին      Իրադարձություններ        Հոդվածներ       Քարտեզներ      Նկարներ      Վիլսոնի զեկույցը      Արխիվ       ՀուՊ

Կապ մեզ հետ. webmaster@wilsonforarmenia.org

Last update: 19 October 2009